Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի և Վահագն Ալեքսանյանի հետ աշխատանքային այցով եղել է մարզի մի շարք համայնքներում

26.01.2024


ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի և Վահագն Ալեքսանյանի հետ այսօր աշխատանքային այցով եղել է մարզի մի շարք համայնքներում՝ հետևելու պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին և արդյունքներին։​

Առաջին կանգառն Արաքս համայնքի Գայ բնակավայրն էր, որտեղ այցելել են ​ շահագործման հանձնված մանկապարտեզ, ծանոթացել ​ կատարված ​ շինարարական աշխատանքներին, շենքային և գույքային պայմաններին:

Սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզի արժեքը 328․0 մլն դրամ է, որի ֆինանսավորումն իրականացվել է 50% կառավարության և 50% համայնքի համաֆինանսավորմամբ:

Հաջորդիվ դիտարկվել է Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցումը:
Ծրագրի արժեքը​ 472․25 մլն դրամ է, ֆինանսավորվում է ​ ՀՀ պետական բյուջեից:
Շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են:

​Շրջայցի վերջին կանգառը Արմավիր համայնքի Այգեվան բնակավայրն էր, որտեղ այցելեցին «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ:

Մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ էին:
Ծրագրի արժեքը 920․0 մլն դրամ է, որը նույնպես ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

Կառուցվող բոլոր օբյեկտներում շինարարների հետ զրույցում կարևորվեց շինարարական թերությունների վերացման քայլերը, ​ աշխատանքների բարձր որակը, ժամկետների պահպանումը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21