Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը բանակի օրվա առթիվ

28.01.2024

Սիրելի՛ հայրենակիցներ, զինված ուժերի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայոց բանակը մեր պետականության պահպանման, մեր ինքնիշխանության, մեր վաղվա տնտեսական հզորության առհավատչյան է, ստեղծագործ հայ ժողովրդի խաղաղ առօրյայի ու մեր մշակութային եզակիության երաշխավորն է։

Հայոց բանակի 32-ամյա հոբելյանի առթիվ սրտանց շնորհավորում եմ մեր քաջարի զինվորներին, հրամանատարներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայկական բանակի կազմավորման, նրա կայացման ու հզորացման գործում:

Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում առաջնագծում կանգնած մեր բոլոր զինվորներին, մեր թիկունքն անառիկ պահող հերոսներին:

Մեր զինվորներին մաղթում եմ բարի ծառայություն, նրանց ծնողներին՝ համբերություն, հանրապետության սահմաններին՝ անառիկ ամրություն ու խաղաղություն:​

Խոնարհումով ենք հիշում ազատամարտիկներին, զինվորներին ու սպաներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի պաշտպանության խրամատում:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին և կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21