Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին
28.01.2024

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը համայնքի ղեկավարների, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների և համայնքապետարանի աշխատակիցների հետ այցելեց Արմավիր և Էջմիածին քաղաքների զինվորական պանթեոններ` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: