Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիր քաղաքում կառուցվող Սրբոց նահատակաց եկեղեցի` ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին
29.01.2024
Աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիր քաղաքում կառուցվող Սրբոց նահատակաց եկեղեցի` ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին:
Մարզպետը Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, բարերար Գնել Գրիգորյանի, շինարարների հետ շրջել են եկեղեցու տարածքում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին, ծանոթացել նախագծին:
Կառուցապատվող տարածքը 2200 քմ մակերեսով համայնքային սեփականության հողամաս է, որտեղ կառուցապատման համար Արմավիր համայնքի ավագանին մեկ տարի առաջ տվել է համաձայնություն:
Նախագծով նախատեսված է եկեղեցու և զանգակատան կառուցում, տարածքի ամբողջական բարեկարգում և կանաչապատում:
Շինարարական աշխատանքները և տարածքի ամբողջական բարեկարգումը նախատեսված է ավարտել 2025 թվականի տարեվերջին: