Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Միասնական սոցիալական ծառայության Էջմիածնի տարածքային կենտրոնի բացման արարողությանը

29.01.2024

 

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի, ՄՍԾ պետ Էդուարդ Պետրոսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ ներկա է գտնվել Միասնական սոցիալական ծառայության Էջմիածնի տարածքային կենտրոնի բացման արարողությանը:

Մարզպետն իր խոսքում շնորհավորեց ներկաներին և նշեց, որ կենտրոնը ստեղծվել է ի շահ բնակիչների, միտված է լինելու սոցիալական աշխատանքների բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը:

Վաղարշապատ, Խոյ, Արաքս, Փարաքար և Ֆերիկ համայնքների շուրջ 150.000 բնակիչ արդեն հնարավորություն կունենա աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր ծառայություններից օգտվել մեկ պատուհանի սկզբունքով:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո մարզպետը նախարար Նարեկ Մկրտչյանի հետ շրջայց կատարեցին նորաբաց կենտրոնում, ծանոթացան շենքային պայմաններին և հնարավորություններին:

Նշենք, որ տարածքային կենտրոնի հիմնանորոգման համար ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է ավելի քան 222 մլն դրամ: 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21