Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի կառուցվող միջնակարգ դպրոցի շինհրապարակ

31.01.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը աշխատանքային օրվա ընթացքում այցելեց Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայր, որտեղ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվում է դպրոց՝ ընդհանուր 2,247 միլիարդ դրամ արժեքով, նախատեսված 451 աշակերտի համար:

Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել էր 2023 թվականի դեկտեմբերին, այսօր իրականացվում էր հիմքերի բետոնալցման աշխատանքները:

Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և շինարարների հետ քննարկվեց դպրոցի շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Մրգաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցի կառուցման ավարտը նախատեսվում է 2026 թվականին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28