Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով եղել է Խոյ համայնքի Գեղակերտ և Ծիածան գյուղերի միջնակարգ դպրոցներում

31.01.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը աշխատանքային օրվա վերջում այցելեց Խոյ համայնքի Գեղակերտ և Ծիածան գյուղերի միջնակարգ դպրոցներ:
Մարզպետը Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի և ոլորտային պատասխանատուների հետ շրջեցին Գեղակերտի վթարային դպրոցում, ծանոթացան առկա խնդիրներին:

ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում Գեղակերտի միջնակարգ դպրոցն ընդգրկված է:

Պատվիրատուն հանդիսանում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն:
Կառուցվելու է 350 աշակերտի համար նախատեսված ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոց:

Շինարարական աշխատանքների ընթացքում Գեղակերտի միջնակարգ դպրոցի ուսումնական գործընթացը բնականոն շարունակելու նպատակով տեղափոխվելու է Ծիածանի միջնակարգ դպրոց, որին ՀՀ կառավարությունը 18.5 մլն դրամ գումար է հատկացրել՝ դպրոցի շենքի 2–րդ հարկի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար:

Դավիթ Խուդաթյանը աշխատանքային խմբի հետ այցելեց նաև Ծիածանի միջնակարգ դպրոց, ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև աշխատանքների ավարտման ժամկետներին:

Քննարկվեց դպրոցների գործունեության հետ կապված առաջիկա անելիքները, աշխատանքային այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21