Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարության 01․02․2024 թվականին կայացած նիստի որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 262,303.6 հազար դրամ

01.02.2024

ՀՀ կառավարության 01․02․2024 թվականին կայացած նիստի որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 262,303.6 հազար դրամ՝ 2022 և 2023թթ․ հավանության արժանացած հետևյալ ծրագրերի համար․

1․ 2022թ․ սուբվենցիա - Արաքս համայնքի Գայ գյուղի ջրահեռացման համակարգի մի մասի և ջրամատակարարման ցանցի, Ջրառատ գյուղի ջրամատակարարման ցանցի կառուցում ծրագրի՝ Ջրառատ գյուղի ջրամատակարարման ցանցի կառուցում ենթածրագիր - 574.0 հազ․դրամ /մնացորդային գումար/

2․ 2022թ․ սուբվենցիա- Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգում, թիվ 3 և թիվ 7 մանկապարտեզ ՀՈԱԿ-ների ջեռուցման համակարգերի կառուցում, գազիֆիկացում, հին դռների և պատուհանների նորով փոխարինում, Արաքս գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, Մյասնիկյան գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի ջեռուցման համակարգի կառուցում և սանհանգույցի վերանորոգում, Լուկաշին գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի ջեռուցման համակարգի կառուցում, Սարդարապատ գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգում, գազիֆիկացում և ջեռուցման համակարգի կառուցում ծրագրի՝ Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգում ենթածրագիր - 86,393.7 հազ․դրամ /մասնակի/

3․ 2022թ․ սուբվենցիա - Փարաքար համայնքի Փարաքար և Բաղրամյան բնակավայրերի փողոցների տուֆով սալարկման շինարարական աշխատանքներ ծրագրի՝ Բաղրամյան բնակավայրերի փողոցների տուֆով սալարկում ենթածրագիր - 46,936.3 հազ․դրամ

4․2023թ․ սուբվենցիա - Մեծամոր համայնքի Ալաշկերտ, Ամասիա, Արգավանդ, Արևիկ, Բամբակաշատ, Գետաշեն, Հայկավան, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Փշատավան, Տարոնիկ և Մրգաշատ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցերի կառուցում ծրագրի՝ Հայկավան, Շենավան, Նոր Արտագերս բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցերի կառուցում ենթածրագրեր - 128,399.6 հազար դրամ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28