Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արաքս համայնքի Ակնաշեն, Մեծամոր և Արաքս բնակավայրեր

05.02.2024

Աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արաքս համայնքի Ակնաշեն, Մեծամոր և Արաքս բնակավայրեր՝ հետևելու պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին և արդյունքներին։

Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը այցելեց Ակնաշեն բնակավայր, որտեղ պետական բյուջեի միջոցներով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից կառուցվելու է մանկապարտեզ՝ 291.4 մլն դրամ արժեքով:
Աշխատանքների մեկնարկն այսօր տրվեց:

Հաջորդիվ դիտարկվեց Մեծամոր բնակավայրի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հաստատված մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները:
Ենթածրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 33.9 մլն դրամ, որի ֆինանսավորման 70%-ն իրականացվում ՀՀ պետական, իսկ 30%-ը համայնքային բյուջեներից:

2024 թվականի սուբվենցիոն ծրագրով հաստատվել էր նաև Մեծամոր բնակավայրի մանկապարտեզի շենքի վերանորոգման ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 16,5 մլն դրամ է և ֆինանսավորվելու է 70%-ը պետության,
30%-ը համայնքային բյուջեներից:

Շրջայցի ընթացքում մարզպետը եղավ Արաքս սահմանամերձ բնակավայրում, ծանոթացավ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող մշակույթի տան հարակից այգու բարեկարգման և 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող մշակույթի տան երկրորդ հարկի վերանորոգման աշխատանքներին:

Մշակույթի տան հարակից այգու բարեկարգման ծրագրի արժեքը 9.2 մլն դրամ է, որը ֆինանսավորվել է 55% կառավարության և 45% համայնքի համաֆինանսավորմամբ:

Շինարարական աշխատանքներն ավարտվել են։
Մշակույթի տան երկրորդ հարկի վերանորոգման ծրագրի արժեքը կազմում է 50.1 մլն ՀՀ դրամ, որը ֆինանսավորվելու է 60% պետական, 40% համայնքային բյուջեներից:
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Նշենք, որ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով հաստատվել է նաև մշակույթի տան առաջին հարկի վերանորոգման ենթածրագիրը՝ 109.9 մլն դրամ արժեքով: Ծրագիրը Ֆինանսավորվելու է 60%-ը ՀՀ պետական և 40%-ը համայնքային բյուջեներից:

Կառուցվող և վերանորոգվող բոլոր օբյեկտներում շինարարների հետ զրույցում կարևորեցինք շինարարական աշխատանքների որակը, թերությունների շտկումը և նախանշված ժամկետների պահպանումը:

Խուդաթյանն այցելեց նաև նաև Արաքս բնակավայրի մանկապարտեզ, ինչպես նաև Արաքս բնակավայրի բուժամբուլատորիա և համայնքապետարան, որտեղ համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հետ քննարկեցինք հետագա ծրագրերն ու անելիքները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21