Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային օրվա ընթացքում այցելել է Մեծամոր քաղաքում գործող բժշկական կենտրոն

06.02.2024

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային օրվա ընթացքում այցելել է Մեծամոր քաղաքում գործող բժշկական կենտրոն` ծանոթանալու կենտրոնի շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին:

Դավիթ Խուդաթյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Վանյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ շրջեց կենտրոնում, ծանոթացավ շենքային պայմաններին և մատուցվող բժշկական ծառայություններին, իրականացված և նախատեսվող ծրագրերին:

Մարզպետին ներկայացվեց նաև վերջին տարիներին բժշկական կենտրոնում իրականացված աշխատանքները, ձեռք բերված բժշկական սարքավորումները, որոնց արդյունքում բարելավվել է սպասարկման որակը:

Շրջայցի ավարտին մարզպետը հանդիպեց բուժանձնակազմին: Ողջունեց հաստատությունում բուժանձնակազմի կողմից իրականացված մեծածավալ աշխատանքները, ունեցած ձեռքբերումները՝ կարևորելով դրանց շարունակականությունը, որից հետո ներկայացվեց մարզպետի աշխատակազմի մոտեցումներն աշխատանքի կազմակերպման, համակարգման և վերահսկողության մասով, քննարկվեցին առաջիկա անելիքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21