Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաք և Տարոնիկ բնակավայր

06.02.2024

Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը շրջել է մշակույթի տան հարակից նորակառույց այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին:

2022 թվականին համայնքի կողմից ներկայացված բնապահպանական ծրագիրն այսօր արդեն կյանքի է կոչվել, որի արդյունքում քաղաքն ունի 3000 քմ ժամանակակից ոճով ձևավորված այգի՝ նոր ոռոգման համակարգով, զբոսանքի համար հարմար ճեմուղիներով, դեկորատիվ ծառատեսակներով և կանաչ տարածքներով:

Ծրագրի արժեքը 28 մլն ՀՀ դրամ էր, որի ֆինանսավորումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեից (համաձայն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ի թիվս այլ ընկերությունների, ՀԱԷԿ ևս ներառված է այդ ցանկում, և բնապահպանական հարկերից Մեծամոր համայնքին կատարվում է մասհանումներ)։

Նշենք, որ շինարարական աշխատանքներն սկսվել էին 2023 սեպտեմբերի 20-ին, ավարտվել՝ նույն թվականի դեկտեմբերին:

Տարոնիկ բնակավայրում Դավիթ Խուդաթյանն այցելեց 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող մանկապարտեզ՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին:

Հիմնանորոգվող մանկապարտեզի արժեքը 136.7 մլն դրամ է, որի 70%-ը վճարվում է ՀՀ պետական, իսկ 30%-ը՝ համայնքային բյուջեներից:

Տարոնիկ բնակավայրի մանկապարտեզը 2006 թվականից չէր գործում: Պետության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շնորհիվ 2024 թվականի ընթացքում պատրաստ կլինի ընդունել շուրջ 90 երեխայի:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21