Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դավիթ Խուդաթյանը ճանաչողական այցով եղել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում
06.02.2024
Այսօր ճանաչողական այցով Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը եղել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի և թանգարանի տնօրեն Անդրանիկ Ավետիսյանի հետ մարզպետը շրջեց թանգարանում, ծանոթացավ արգելոց-թանգարանի հնագիտական բացառիկ նյութերին, Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկին՝ «Մեծամորի ոսկու» հավաքածուին, որը հայտնաբերվել է 1960-ական թվականներից մինչ օրս պարբերաբար իրականացվող պեղումների արդյունքում, ցուցանմուշներին, դրանց պատմությանը։
Շրջայցի վերջում տնօրենը ներկայացրեց «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում առկա խնդիրները, ինչպես նաև առաջիկայում իրականացվող ծրագրերը: