Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ մարզի բժշկական կազմակերպությունների տնօրենների հետ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

07.02.2024

Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ մարզի բժշկական կազմակերպությունների տնօրենների հետ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:

Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության տնօրեն Ահարոն Բարսեղյանը, մարզի բուժհաստատությունների տնօրենները, ոլորտային պատասխանատուներ:

Հանդիպման սկզբում Դավիթ Խուդաթյանը ողջունեց մասնակիցներին՝ կարևորելով նման քննարկումների անցկացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Պետական առողջապահական գործակալության հետ առկա խնդիրները և մի շարք այլ հարցեր:

Խորհրդակցության վերջում ներկաները բարձրացրեցին իրենց հուզող հարցերը, որոնց վերաբերյալ մասնագետների կողմից տրվեցին պարզաբանումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21