Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի եղել մի շարք շինարարական օբյեկտներում

08.02.2024

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի, համայնքի ղեկավարների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելեց Շահումյան դպրոցի մարզադահլիճ, Ջրառատ գյուղի Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոց, Արևիկ գյուղի մոդուլային մանկապարտեզ և Արմավիր քաղաքի թիվ 6 դպրոցի մարզադահլիճ:

Աշխատանքային այցի նպատակն էր հետևել շինարարական աշխատանքների ընթացքին, տեղում ծանոթանալ նախագծային լուծումներին, քննարկել շինարարական աշխատանքում առկա խնդիրները:

Նշենք, որ նշված բոլոր շինարարական օբյեկտների ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

Այցի ընթացքում արձանագրված թերությունների շտկման մասով տրվել են հանձնարարականներ, ֆիքսվել է թերությունների շտկման ժամանակացույցը 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35