Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

09.02.2024


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը և «Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Կարեն Գրիգորյանը։

Օրակարգային առաջին հարցով քննարկվել է կապիտալ ծրագրերի որակի հետ հապված հարցեր։
Նախարարը մարզպետներին հանձնարարել է Քաղաքաշինության կոմիտեի հետ համագործակցությամբ իրականացնել կապիտալ ծրագրերի, հատկապես դպրոցների և մանկապարտեզների շինարարության վերահսկողություն՝ բացառելով որակի հետ կապված խնդիրներ։

Հաջորդիվ մարզպետների հետ քննարկվել է միասնական երթուղային ցանցի ամբողջական ներդրման հետ կապված հարցեր։

Նախարար Սանոսյանը հանձնարարել է առանձին-առանձին, բոլոր մարզերում մանրամասն ուսումնասիրել ներհամայնքային, ներմարզային և միջմարզային երթուղիների առանձնահատկությունները՝ դիտարկելով գոտիավորված փնջերով երթուղային ցանցեր ձևավորելու նպատակահարմարության հարցը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:56:03