Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արաքս համայնքում մասնակցել է Մեծամոր, Արաքս և Հայկաշեն գյուղերի գազաֆիկացման աշխատանքների մեկնարկին

12.02.2024

Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Արաքս համայնքի Մեծամոր գյուղ` հետևելու Մեծամոր, Արաքս և Հայկաշեն գյուղերի գազաֆիկացման աշխատանքների մեկնարկին:

Այցի ընթացքուն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հետ քննարկվեց ծրագրի մանրամասները, որից հետո մասնակցեցին աշխատանքների մեկնարկը խորհրդանշող միջոցառմանը:

Գազաֆիկացման աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում՝ 545 միլիոն դրամ մրցութային արժեքով:

2024 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով նախատեսված է շարունակել ցանցի ընդլայնումը Հայկաշեն բնակավայրում, որի արժեքը 114 միլիոն դրամ է:

Ծրագրի արժեքի 65%-ը ֆինանսավորվում է ՀՀ պետական, 35%-ը` Արաքս համայնքի բյուջեներից:

Այսպիսով՝ երկու ծրագրերի իրականացման արդյունքում կկառուցվի ավելի քան 21 կմ գազատար, գազաբաշխիչ կայան:

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Արտ Պլաստ» ընկերությունը:

Հիշեցնենք, որ Մեծամոր, Հայկաշեն և Արաքս գյուղերը նախկինում երբեք գազաֆիկացված չեն եղել:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21