Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

13.02.2024


«HONEY-MONEY» մեղվաբուծության զարգացման նախագիծը գալիս է ԱՐՄԱՎԻՐ, ԲԱՂՐԱՄՅԱՆ։

Նախագծի նպատակն է աջակցել Հայաստանի գյուղական բնակավայրերում մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսություններին՝ զարգացնել կարողություններն ու բարելավել մեղվանոցային գույքը։

  • Ո՞վ կարող է դիմել ծրագրին

Ծրագրին կարող են դիմել 18-65 տարեկան, ՀՀ քաղաքացիություն ունեցող, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի բնակավայրերի բնակիչները, ինչպես նաև տեղահանված* և այժմ Բաղրամյան համայնքում բնակվող անձիք։
Դասընթացում ներառված բնակավայրերի ցանկը հետևյալն է՝

  •  Բաղրամյան 
  • Արգինա
  •  Արևադաշտ
  • Արտամետ
  • Բագարան
  • Դալարիկ
  • Երվանդաշատ
  •  Լեռնագոգ
  •  Կողբավան
  •  Հուշակերտ
  • Շենիկ
  • Վանանդ
  • Տալվորիկ
  •  Քարակերտ

Լեռնային Ղարաբաղի փախստականները և 2020թ․ տեղահանված անձինք, ովքեր մշտական բնակություն են հաստատել Բաղրամյան համայնքում։

  • Ինչպե՞ս է կատարվելու ընտրությունը

Հայտը լրացնելուց հետո ընտրության նախնական փուլն անցած դիմորդները կմասնակցեն երկօրյա դասընթացի։ Դասընթացը բարեհաջող ավարտած և համապատախան պայմաններ ունեցող մասնակիցները քննություն հանձնելուց հետո կստանան ППУ նյութից պատրաստված երկուական փեթակ։

  • Ինչպե՞ս հայտ լրացնել

Դիմելու համար անհրաժեշտ է տպել հայտը՝ https://bit.ly/honeymoney2024
ձեռագիր լրացնել, կցել փաստաթղերը և ամբողջական փաթեթը դասընթացի օրը հանձնել դասընթացավարին, եթե նախապես արդեն գրանցվել եք Համայնքապետարանում կամ բնակավայրերի վարչական նստավայրերում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ փետրվարի 26

Հարցերի դեպքում զանգել +374 96 439323 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21