Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի միջնակարգ և Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական դպրոցներ

13.02.2024

Այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի միջնակարգ և Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական դպրոցներ՝ հետևելու մարզադահլիճների և հանդիսությունների դահլիճների շինարարական աշխատանքների ընթացքին:

Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, դպրոցի տնօրենների, շինարարների, ոլորտային ղեկավարների հետ մարզպետը շրջեց դպրոցներում, քննարկեց արձանագրված թերությունների շտկման ընթացքը, աշխատանքների ավարտի ժամկետները:

Դպրոցի մարզադահլիճները վերակառուցվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

Սարդարապատի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի վերակառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 245 միլիոն դրամ:

Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի վերակառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 281․7 միլիոն դրամ:

Դպրոցների շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականի ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02