Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դավիթ Խուդաթյանն այցելել է Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայր՝ ծանոթանալու գյուղում կառուցվող 14 առանձնատների և մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքին

14.02.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայր՝ ծանոթանալու գյուղում կառուցվող 14 առանձնատների և մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքին:

Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի և ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը շրջեց շինարարական հրապարակում, ծանոթացավ կառուցման աշխատանքների ընթացքին, նախագծային լուծումներին, ժամկետներին:

Առանձնատները նախատեսված են Լեռնային Ղարաբաղից տեղահանված բազմազավակ ընտանիքների համար, իսկ մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար։
Ծրագրի բյուջեն ավելի քան 720 մլն դրամ է:

Բարեգործական ծրագիրն իրականացնում է Հայաստան համահայկական հիմնադրամը:
Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2024 թվականի դեկտեմբերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58