Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային օրվա ընթացքում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիրի բժշկական կենտրոն

20.02.2024

Աշխատանքային օրվա ընթացքում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիրի բժշկական կենտրոն` ծանոթանալու կենտրոնի շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին:
Բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Հովհաննիյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը շրջեց կենտրոնում, ծանոթացա շենքային պայմաններին և մատուցվող բժշկական ծառայություններին, իրականացված և նախատեսվող ծրագրերին:

Ներկայացվեց վերջին տարիներին բժշկական կենտրոնում իրականացված աշխատանքները, ձեռք բերված բժշկական սարքավորումները, որոնց արդյունքում բարելավվել է քաղաքացիների սպասարկման որակը:

Շրջայցի ավարտին Դավիթ Խուդաթյանը հանդիպեց բուժանձնակազմին, իր խոսքում ողջունեց հաստատությունում բուժանձնակազմի կողմից իրականացված աշխատանքները, վերջին շրջանում ունեցած ձեռքբերումները՝ կարևորելով դրանց շարունակականությունը, որից հետո ներկայացրեց մարզպետի աշխատակազմի մոտեցումներն աշխատանքի կազմակերպման, համակարգման և վերահսկողության մասով, քննարկվեցին առաջիկա անելիքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21