Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյան այցելել է Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղ` հետևելու գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ավարտական փուլի ընթացքին

24.02.2024

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղ` հետևելու գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ավարտական փուլի ընթացքին:

Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների, շինարարների հետ մարզպետը շրջել է մանկապարտեզի տարածքում, հետևել աշխատանքների ընթացքին:

Այժմ 21 միլիոն դրամ լրացուցիչ ֆինանսավորմամբ բարեկարգվում է մանկապարտեզի բակային տարածքը, դահլիճը և բուժկետը:

Մանկապարտեզի հիմնանորոգման ամբողջ արժեքը 242 միլիոն դրամ է, որի 70%-ը ֆինանսավորվում է պետական, իսկ 30%-ը՝ համայնքային բյուջեներից:
Մանկապարտեզը շահագործման կհանձնվի 2024 թվականի մայիս-հունիս ամիսներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21