Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանի հետ շրջել են մի շարք շինարարական օբյեկտներում

26.02.2024

Աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանի, քաղաքաշինության կոմիտեի, համայնքի ղեկավարների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Շահումյանի, Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան թիվ 7, Արտիմետի, Սարդարապատի, Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 դպրոցների մարզադահլիճներ և Արևիկ գյուղի մոդուլային մանկապարտեզ:

Աշխատանքային այցի նպատակն էր հետևել շինարարական աշխատանքների ընթացքին, նախորդ այցերի ժամանակ արձանագրված թերությունների շտկման գործընթացին, քննարկել շինարարական աշխատանքում առկա խնդիրները:

Այցի ընթացքում արձանագրված թերությունների վերացման մասով տրվել են հանձնարարականներ, ֆիքսվել է թերությունների շտկման ժամանակացույցը:

Նշված բոլոր շինարարական օբյեկտների ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35