Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել
26.02.2024
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են պատասխանատու ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքային խնդիրները, անելիքները, քաղաքաշինական ծրագրերի ընթացքն ու դրանցում արձանագրված թերացումների վերացման ժամկետները, մարզի համայնքներում արտագնա այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարմանն առնչվող հարցեր:
Մարզպետ Դավիթ Խուդաթյանը հանձնարարել է, որ շրջայցերի և մշտադիտարկումների ընթացքում նկատած, արձանագրած թերացումներն ու խախտումները ոչ միայն փաստագրվեն, այլև ամենօրյա աշխատանքներ տարվեն դրանց վերացման ուղղությամբ։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ վարչապետի մոտ մարզպետի աշխատակազմի 2023 թվականի գործունեության հաշվետվության նախապատրաստական աշխատանքների ընթացքին։