Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Փշատավանի միջանակարգ դպրոց
27.02.2024
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային օրվա ընթացքում այցելեց Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի միջանակարգ դպրոց, որտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով շուրջ 205 մլն դրամ արժեքով կառուցվում է մարզադահլիճ:
Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալ Էդգար Հովհաննիսյանի, մարզպետի աշխատակազմի, քաղաքաշինության կոմիտեի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը շրջեց շինարարական օբյեկտում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, նախագծային լուծումներին, ժամկետներին, քննարկվեց շինարարական աշխատանքներում առկա խնդիրները:
Մարզադահլիճի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականի ընթացքում: