Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

28.02.2024


Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր անցկացրել է քաղաքացիների ընդունելություն:

Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել էին աշխատանքի ապահովմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը, անձնական մի շարք խնդիրների։

Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկվել են ոլորտային պատասխանատուների հետ, տրվել պարզաբանումներ:

Քաղաքացիների ընդունելության ընթացքում ներկայացված որոշակի հարցերի հետագա համակողմանի ուսումնասիրման նպատակով մարզպետի կողմից հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների համապատասխան ղեկավարներին՝ սեղմ ժամկետներում ուսումնասիրել բարձրացված խնդիրները և քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել:

Ընդունելությանը մասնակցելու համար խնդրում ենք հերթագրվել Արմավիրի մարզպետի աշխատակազմի քարտուղարությունում:

Հարցերի դեպքում զանգահարել (0237) 2 08 56 հեռախոսահամարով:

Ընդունելությունները տեղի են ունենում Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (ք. Արմավիր, Աբովյան 71):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21