Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիր համայնքի Լենուղի և Նորավան բնակավայր

28.02.2024

Աշխատանքային օրվա ընթացքում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիր համայնքի Լենուղի և Նորավան բնակավայր՝ ծանոթանալու կառուցվող մոդուլային մանկապարտեզների շինարարական աշխատանքների ընթացքին:

Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը շրջել է շինարարական օբյեկտներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, նախագծային լուծումներին, ժամկետներին:

144 երեխայի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզների կառուցման ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով` Քաղաքաշինության կոմիտեի պատվերով:

Ծրագրով նախատեսված է մանկապարտեզների կառուցում, բակերի և մանկապարտեզների ամբողջական կահավորում` նոր գույքի ձեռքբերմամբ:
Մանկապարտեզները շահագործման կհանձնվեն 2025 թվականին:

Լենուղի գյուղի մանկապարտեզի նախագծային արժեքն ավելի քան 850 միլիոն դրամ է, իսկ Նորավանինը՝ շուրջ 750 մլն դրամ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58