Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի մանկապարտեզներ
01.03.2024
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր այցելեց Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի մանկապարտեզներ, որտեղ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվում է ջեռուցման համակարգի կառուցում:
Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի և ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը շրջեցի մանկապարտեզներում, ծանոթացավ կառուցման աշխատանքների ընթացքին, ժամկետներին:
Մաշտոցի հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզի ջեռուցման համակարգի կառուցման արժեքը մոտ 4 միլիոն դրամ է, իսկ Թումանյան հասցեում գտնվող թիվ 2 մանկապարտեզի ջեռուցման համակարգի կառուցման արժեքը ավելի քան 6 միլիոն դրամ: Ֆինանսավորումն իրականացվելու է 70% պետության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ:
Նշենք, որ ջեռուցման համակարգի բացակայության պատճառով տարիներ շարունակ մանկապարտեզները գործել են սեզոնային՝ 7-8 ամիս։