Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջոցառումներ՝ Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
06.03.2024
Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ սույն թվականի մարտի 1-ից 6–ը ՀՀ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փրկարար ծառայության (ՓԾ) Արմավիրի մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) և ստորաբաժանումների կողմից մարզի թվով 6 ուսումնական հաստատություններում անցկացվել են թվով 6 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, թվով 16 ուսումնական հաստատություններում անցակավել են սեմինար պարապմունքներ, իսկ ընդհանուր թվով 22 ուսումնական հաստատություններում նախատեսվում է բաժանել օդային տագնապի վերաբերյալ հուշաթերթիկներ: