Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը շարունակում է այցելել շինարարական օբյեկտներ

06.03.2024

Աշխատանքային օրվա ընթացքում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Վաղարշապատ համայնք:

Այցի շրջանակում մարզպետը Էջմիածին քաղաքում նախ այցելեց վերակառուցվող ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի մարզի մասնաճյուղ:

ՀՀ առողջապահության նախարարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համաճարակային պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսի կողմից ստեղծվող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում շուրջ 310 միլիոն դրամ արժեքով ծրագրի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Ավարտը նախատեսվում է 2024 թվականին:

Էջմիածին քաղաքում դիտարկվեց նաև 2023թ․ սուբվենցիոն ծրագրով թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի շենքերի հիմնանորոգման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները:

Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 734 միլիոն դրամ է, որի ֆինանսավորումն իրականացվում է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Կհիմնանորոգվի շուրջ 1800 քմ մակերես և կկառուցվի նոր մասնաշենք։
Ծրագրի շահառու է հանդիսանում 294 սան։

Շինարարական բոլոր օբյեկտներում մարզի ղեկավարը զրուցեց շինարարական աշխատանքներն իրականացնող պատասխանատուների հետ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, նախագծային լուծումներին, ժամկետներին՝ կարևորելով աշխատանքների իրականացման բարձր որակը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58