Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ հետևեցին ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

07.03.2024

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ հետևել են պետական բյուջեի միջոցներով մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։

Նախ դիտարկվել է հիմնանորոգվող Տ-3-44 /Մ-5/՝ Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ 7,3 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (արժեքը շուրջ 775.7 մլն ՀՀ դրամ), որից հետո Տ-3-11 /Հ-15/՝ Արմավիր-Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա /Մ-5/ ճանապարհի Նալբանդյան-Գետաշեն հատվածը՝ 4 կմ երկարությամբ (արժեքը շուրջ 587,2 մլն ՀՀ դրամ)։

Նալբանդյան-Գետաշեն ճանապարհի բանուկ հատվածի շինարարական աշխատանքներն ավարտվել են, այս պահին ընթանում է մայթեզրերի վերանորգման, ջրահեռացման, ինչպես նաև ճանապարհի կահավորման աշխատանքները։

Աշխատանքային այցի վերջում այցելել են նաև Հ-15/ Մ-5/ (նորապատ)-Արգավանդ-/ Մ-3/ Վարդանաշեն հանրապետական նշանակության 4 կմ երկարությամբ (ճանապարհը սկիցբ է առնում Նորապատ բնակավայրից, անցում՝ Ալաշկերտով) ճանապարահատվածի հիմնանորոգման աշխատանքները՝ շուրջ 403.8 մլն դրամ արժեքով։ Այս պահին իրականացվում է եզրաքարերի տեղադրման աշխատանքները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58