Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

08.03.2024

Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ։

Դուք ձեր սիրով և հոգատարությամբ, բարությամբ և նվիրումով աշխարհն ավելի լավն ու բարի եք դարձնում, մեղմում եք դժվարություններն ու օրհասական խնդիրները: Անուրանալի են ձեր դերն ու ջանասիրությունը՝ ուղղված մեր հայրենիքի բարօրությանը, սերունդների կրթադաստիարակչական հսկայական աշխատանքին, արժանապատիվ և ազգային արժեքներով ապրող քաղաքացի կրթելուն։

Շնորհակալ ենք ձեզ անվերապահ աջակցության, նվիրումի և տարբեր ոլորտներում հայրենանվեր գործունեության համար։

Առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհավորում եմ մեր հայրենիքի համար կյանքը նվիրաբերած զինվորների մայրերին, կանանց ու քույրերին։ Առողջություն ու բարեկեցություն եմ մաղթում ձեզ։

Սիրելի՛ կանայք, թող երջանկությունը միշտ ապրի ձեր սրտերում, կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը ձեր հավերժական ուղեկիցները լինեն։

Դուք արժանի եք ուշադրության, սիրո, աջակցության տարվա այս ու առհասարակ բոլոր օրերին… 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:53:41