Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Առատաշեն բնակավայր

11.03.2024

Աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Առատաշեն բնակավայր:

Առատաշեն գյուղում մարզպետը նախ այցելեց գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ տնօրենի ուղեկցությամբ շրջեց դպրոցում, ծանոթացավ ուսումնական պրոցեսի կազմակերպմանը, շենքային պայմաններին, ոլորտի պատասխանատուների հետ քննարկեցին ընթացիկ աշխատանքային հարցեր, որից հետո այցելեց բնակավայրի մանկապարտեզ, որտեղ 2022-2023 թվականների պետական համաֆինանսավորման ծրագրերով իրականացվել է բակի բարեկարգում և երկհարկանի մասնաշենքի կապիտալ վերանորոգում՝ շուրջ 70 միլիոն դրամ արժեքով, որը ֆինանսավորվել է 70% պետական և 30% համայնքային բյուջեներից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58