Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Արաքս համայնքիկ Հայկաշեն բնակավայր

11.03.2024

Այսօր Արաքս համայնք կատարած այցի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն եղել է Հայկաշեն գյուղի միջնակարգ դպրոցում, մանկապարտեզում և մշակույթի տանը՝ ծանոթանալու շենքային պայմաններին:

Դպրոցի տնօրենի ուղեկցությամբ մարզպետը նախ  շրջեց դպրոցում, ծանոթացավ ուսումնական պրոցեսի կազմակերպմանը, շենքային պայմաններին, կատարված և ընթացիկ աշխատանքներին:

Ոլորտային պատասխանատուների հետ քննարկեցին առկա մի շարք խնդիրներ:

Այնուհետև Դավիթ Խուդաթյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հետ այցելեց գյուղի մանկապարտեզ, ծանոթացա մանկապարտեզի առկա հնարավորություններին, որից հետո եղան 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով վերանորոգվող գյուղի մշակույթի տանը:

Ենթածրագրի արժեքը կազմում է 59.5 միլիոն դրամ, որի ֆինանսավորումն իրականացվում է 35% կառավարության և 65% համայնքի համաֆինանսավորմամբ:

Շինարարական օբյեկտում մարզպետը զրուցեց շինարարական աշխատանքներն իրականացնող պատասխանատուների հետ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, նախագծային լուծումներին, ժամկետներին՝ կարևորելով աշխատանքների իրականացման բարձր որակը և օրացուցային գրաֆիկի պահպանումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:53:41