Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Մեծամոր համայնք

12.03.2024

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային օրվա ընթացքում Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեցի Մեծամոր քաղաքի թիվ 3 մանկապարտեզ, որտեղ սուբվենցիոն ծրագրով կատարվում է մանկապարտեզի հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 459.7 միլիոն դրամ, որը ֆինանսավորվելու է 70% կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ:

Շրջայցի նպատակն էր ծանոթանալ աշխատանքների ընթացքին, կատարված աշխատանքների որակին, նախագծային լուծումներին, ժամկետներին:

Շինարարական աշխատանքների ավարտից հետո մանկապարտեզը կունենա ներկայանալի և ապահով միջավայր և իր դռները կբացի քաղաքի շուրջ 200 երեխայի առաջ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:53:41