Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծամոր համայնք այցի շրջանակներում Դավիթ Խուդաթյանն այցելել է Տանձուտ գյուղի միջնակարգ դպրոց և հիմնանորոգվող մանկապարտեզ՝ ծանոթանալու ուսումնական հաստատությունների շենքային պայմաններին

12.03.2024

Այսօր Մեծամոր համայնք այցի շրջանակներում մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Տանձուտ գյուղի միջնակարգ դպրոց և գյուղի հիմնանորոգվող մանկապարտեզ՝ ծանոթանալու ուսումնական հաստատությունների շենքային պայմաններին:

Նախ դպրոցի տնօրենի ուղեկցությամբ մարզի ղեկավարը շրջել է Տանձուտի միջնակարգ դրոցում, ծանոթացել ուսումնական պրոցեսի կազմակերպմանը, շենքային պայմաններին, կատարված և ընթացիկ աշխատանքներին, զրուցել մանկավարժների հետ, լսել նրանց մտահոգող խնդիրները:

Այնուհետև ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը այցելել է գյուղի մանկապարտեզ, որտեղ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվում է մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները:

Դավիթ Խուդաթյանը շինարարական օբյեկտում զրուցել է շինարարական աշխատանքներն իրականացնող պատասխանատուների հետ, ծանոթաել է աշխատանքների ընթացքին, նախագծային լուծումներին, ժամկետներին՝ կարևորելով աշխատանքների իրականացման բարձր որակը և օրացուցային գրաֆիկի պահպանումը:

Նշենք, որ ծրագրի ընդհանուր արժեքը 150.4 միլիոն դրամ է, որի համաֆինանսավորումն իրականացվելու է 70% պետական և 30% համայնքի բյուջեներից:

Շինարարական աշխատանքները կավարտվեն 2024 թվականի ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:53:41