Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի ղեկավարն այցելել է Արաքս համայնքի Գայ և Մեծամոր բնակավայրեր

19.03.2024

Այսօր Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային աշխատակիցների, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ մարզի ղեկավարն այցելեցի Արաքս համայնքի Գայ և Մեծամոր բնակավայրեր՝ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքներին:

Արաքս համայնքի Գայ բնակավայրում Դավիթ Խուդաթյանն այցելեցինք մշակույթի տուն, որտեղ 2023թ․ սուբվենցիոն ծրագրով իրականացվում է երկրորդ հարկի վերանորոգում:

Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 59.2 մլն դրամ, որից 35% կառավարության և 65% համայնքային բյուջեներից է ֆինանսավորվելու:

Հաջորդիվ դիտարկվեց Մեծամոր բնակավայրի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հաստատված մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները:

Ենթածրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 33.9 մլն դրամ, որի ֆինանսավորման 70%-ն իրականացվում է ՀՀ պետական, իսկ 30%-ը համայնքային բյուջեներից:

Շինարարական բոլոր օբյեկտներում շինարարների հետ զրույցում խիստ կարևորեցի աշխատանքները բարձր որակով և սահմանված ժամկետներում կատարելու անհրաժեշտությունը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:53:41