Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Արմավիր համայնքի Խանջյան բնակավայր

26.03.2024

Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Խանջյան բնակավայր, որտեղ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով կատարվում է Խանջյան գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում։

Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 387․8 մլն դրամ, որը ֆինանսավորվում է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Շրջայցի ընթացքում մարզպետը զրուցեց շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության պատասխանատուների հետ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, կատարված աշխատանքների որակին, նախագծային լուծումներին, ժամկետներին:

Նշեմ, որ Խանջյան գյուղի մանկապարտեզը կառուցվել է 1970-ական թվականներին, գտնվել է անմխիթար վիճակում, տարիներ շարունակ չի գործել։
Մանկապարտեզն ունի երեք մասնաշենք, 2-ը՝ երկհարկանի, 1-ը՝ մեկ հարկ։

Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել մանկապարտեզի շենքը, կառուցել գազամատակարարման ցանց, ջեռուցման համակարգ, ջրամատակարարման, ջրահեռացման և էլեկտրամատակարարման
ցանցեր։

Մանկապատեզն ունենալու է 3 խումբ, նախատեսված մինչև 90 երեխայի համար:

2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվելու է նաև
Խանջյան գյուղի մանկապարտեզի գույքի և սարքավորումների ձեռքբերում, որի ֆինանսավորումն իրականացվելու է 35% կառավարության և 65% համայնքի համաֆինանսավորմամբ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28