Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դավիթ Խուդաթյանը հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Խոյ համայնքում բնակվող մեր հայրենակիցներին
27.03.2024

Խոյ համայնքի Արագած բնակավայրի մշակույթի տանը համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանը հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Խոյ համայնքում բնակվող մեր հայրենակիցներին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց սոցիալական ծրագրերի ընթացքին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մասնագիտական աշխատանքով ապահովմանը, աշխատանքային այլ հարցերի։
Հանդիպման վերջում մարզպետը և համայնքի ղեկավարը պատասխանեցին մեր հայրենակիցների կողմից բարձրացված հարցերին, տրվեցին պարզաբանումներ։