Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում ոլորտային ղեկավարների հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն

29.03.2024

Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում ոլորտային ղեկավարների հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին մարզի տարբեր համայնքների 14 քաղաքացիներ:

Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվում էին աշխատանքի ապահովմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը, դրամական աջակցության, անձնական մի շարք խնդիրների։

Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկվեցին ոլորտային պատասխանատուների հետ, տրվեցին պարզաբանումներ:

Քաղաքացիների ընդունելության ընթացքում ներկայացված որոշակի հարցերի հետագա համակողմանի ուսումնասիրման նպատակով հանձնարարականներ տրվեց ստորաբաժանումների համապատասխան ղեկավարներին՝ սեղմ ժամկետներում ուսումնասիրել բարձրացված խնդիրները և քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:56:03