Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարն աշխատանքային օրվա ընթացքում այցելել է Մեծամոր համայնքի Բամբակաշատ և Ամասիա գյուղեր
29.03.2024
Մարզի ղեկավարն աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալ Արբակ Եղիազարյանի, շինարարական, նախագծային և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Մեծամոր համայնքի Բամբակաշատ և Ամասիա գյուղեր՝ տեղում ծանոթանալու 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող խմելու ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքների ընթացքին:
Բամբակաշատ գյուղում կառուցվող համակարգը կունենա 25 կմ երկարություն և շուրջ 830 տնտեսության կապահովի կանոնավոր և որակյալ ջրամատակարարմամբ:
Պետություն - համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 235.8 միլիոն դրամ է, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 94.3 միլիոն դրամ, իսկ պետությանը՝ 141.5 միլիոն դրամ։
Ամասիա բնակավայրում 4.5 կմ երկարությամբ խողովակաշարով կանոնավոր ջրամատակարարում կիրականցվի 143 տնտեսության համար։
Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմում է 33.9 միլիոն դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 13.5 միլիոն դրամ← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21