Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետի աշխատակազմում կայացել է ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը

02.04.2024

Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում կայացել է ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարները, համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներն և այլք:

Մարզխորհրդի նիստի ընթացքում ներկայացվեցին օրակարգով հաստատված հետևյալ հարցերը՝

  • Գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքը Արմավիրի մարզում:
  • Ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքը Արմավիրի մարզում:
  • Արմավիրի մարզում ընդերքօգտագործման և հողային հարաբերությունների կարգավորման բնագավառներում տիրող իրավիճակի, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների իրականացման, ինչպես նաև նշված բնագավառներում ներգրավված իրավապահ և այլ մարմինների համագործակցության վերաբերյալ:

Ելույթներով հանդես եկան նաևԱրմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը:

Մարզի խորհրդի նիստն ավարտվեց օրակարգային հարցերի, հայտարարությունների ամփոփմամբ և ընթացիկ հարցերի քննարկմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:25:09