Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արաքս համայնքում հաստատած մեր հայրենակիցների հետ

03.04.2024

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արաքս համայնքի Գայ բնակավայրի վարչական շենքում համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արաքս համայնքում բնակվող մեր հայրենակիցներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց սոցիալական ծրագրերի ընթացքին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մասնագիտական աշխատանքով ապահովմանը, աշխատանքային այլ հարցերի։

Հանդիպման վերջում մարզպետը պատասխանեց բարձրացված հարցերին, տրվեցին պարզաբանումներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:25:09