Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցելել է Արաքս համայնքի Գայ բնակավայր

03.04.2024

Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Արաքս համայնքի Գայ բնակավայր՝ հետևելու սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացված և իրականացվող շինարարական աշխատանքներին:

Այցի շրջանակներում նախ եղան Գայ գյուղի մանկապարտեզում:

Մանկապարտեզի բակի նորոգման ենթածրագրի արժեքը կազմում է 66 միլիոն դրամ, որի ֆինանսավորումն իրականացվում է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ:

Շինարարական աշխատանքներն ավարտված են, ընթանում են թերությունների շտկման աշխատանքները:

Այնուհետև Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հետ դիտարկվեց նույն գյուղում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացված բնակավայրի ջրահեռացման համակարգի վերակառուցման և ջրամատակարարման համակարգի վերակառուցման, Արաքս գյուղում ջրամատակարարման համակարգի վերակառուցման շինարարական աշխատանքները:

Գայ բնակավայրի ջրահեռացման համակարգի վերակառուցման ենթածրագրի արժեքը կազմել է ավելի քան 163 միլիոն դրամ, որի ֆինանսավորումն իրականացվել է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ: Կառուցվել է 1300 գծամետր երկարությամբ ջրահեռացման համակարգ։
Ծրագիրն ավարտված է։

Գայ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ենթածրագրի արժեքը կազմում է 12.7 միլիոն դրամ, որի ֆինանսավորումն իրականացվել է 70% կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Կառուցվել է 1050 գծամետր երկարությամբ խմելաջրի ջրագիծ։

Այցի ավարտին Դավիթ Խուդաթյանն այցելեց Գայ գյուղի միջնակարգ դպրոց, տնօրենի և ոլորտային պատասխանատուների հետ շրջեց դպրոցում, ծանոթացավ ուսումնական գործընթացի կազմակերպմանը, շենքային պայմաններին, առկա նյութատեխնիկական ռեսուրսներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:53:03