Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային օրվա ընթացքում այցելել է Մեծամոր և Տարոնիկ բնակավայրեր

05.04.2024

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Մեծամոր և Տարոնիկ բնակավայրեր, որտեղ պետական համաֆինանսավորման ծրագրով կատարվում է մանկապարտեզների շենքերի հիմնանորոգում։

Մարզի ղեկավարը նախ հետևեց Մեծամոր քաղաքի թիվ երկու մակապարտեզի հիմնանորոգման (մակերեսը՝ 1658.33 քմ) և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին:

Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 292 միլիոն դրամ, մանկապարտեզը 6 խմբանի է՝ նախատեսված 150 երեխայի համար:

Հաջորդիվ այցելեցին Տարոնիկ բնակավայրի հիմնանորոգվող մանկապարտեզ:
Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 136 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են, առաջիկայում կմեկնարկեն նաև բակի բարեկարգման աշխատանքները:

Ծրագրի իրականացման արդյունքում կհիմնանորոգվի 1017 քմ մակերեսով մանկապարտեզը՝ նախատեսված 70 երեխայի համար:

Երկու սուբվենցիոն ծրագրերն էլ ֆինանսավորվում են 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Շրջայցի ընթացքում երկու շինարարական հրապարակներում էլ Դավիթ Խուդաթյանը զրուցեցի շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության պատասխանատուների հետ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, կատարված աշխատանքների որակին, նախագծային լուծումներին, ժամկետներին, անդրադարձ կատարվեց նախկինում հայտնաբերված թերությունների շտկման ընթացքին:

Օրացուցային գրաֆիկին համապատասխան՝ երկու մանկապարտեզներն էլ նախատեսված է շահագործման հանձնել 2024 թվականի տարեվերջին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:53:41