Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Տ-3-44 /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհի կմ 0+000-կմ 7+300 հատվածը
06.04.2024
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի պատվերով, ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Տ-3-44 /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհի կմ 0+000-կմ 7+300 հատվածը։
Ընդհանուր 7.3 կմ երկարությամբ ճանապարհը կապում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան - Աղավնատուն - Լեռնամերձ գյուղերը:
Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի գարնանը‚ կատարվել են հողային‚ մայթերի կառուցման և այլ աշխատանքներ։