Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ապրիլի 7-ին մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Խոյ համանքի Մրգաստան, Դողս և Ամբերդ գյուղեր` հետևելու գյուղերում իրականացվող շինարարական աշխատանքներին
07.04.2024
Այսօր Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Մրգաստան, Դողս և Ամբերդ գյուղեր` հետևելու գյուղերում իրականացվող շինարարական աշխատանքներին:
Մրգաստան գյուղում ՀՖՖ - համայնք համագործակցությամբ կառուցվում է արհեստական խոտածածկով մանկապատանեկան ֆուտբոլի դաշտ, որի աշխատանքներն ավարտական փուլում են:
Հաջորդիվ Դողս և Ամբերդ գյուղերում ծանոթացան 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացված ոռոգման ցանցի ընդլայնման, կիսախողովակների տեղադրման աշխատանքներին:
Այցի վերջում հետևեցին 2022 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգվող Դողս - Աղավնատուն ճանապարհի շինաշխատանքներին:
Ճանապարհի ընդհանուր երկարությունը 1.2 կմ է: Ծրագրով նախատեսված է ներքին շերտի կառուցում, ճանապարհի ասֆալտապատում և կողնակների կառուցում:
Ծրագրի արժեքը 96 միլիոն դրամ է, որի 35%-ը ֆինանսավորվում է պետական, 65%-ը՝ համայնքային բյուջեներից:
Աշխատանքները նախատեսված է ավարտել 2024 թվականի ամռանը: