Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը
08.04.2024
Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները։
Անդրադարձ կատարվեց համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, շինարարական աշխատանքների որակով և սահմանված ժամկետում իրականացման հսկողությանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեց համայնքային ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք այլ հարցեր ևս, տրվեցին նոր հանձնարարականներ: