Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետի աշխատակազմում Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Ալո քաղաքի քաղաքապետ Լեոնել դե Կալային
09.04.2024
Արմավիրի մարզպետի աշխատակազմում Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Ալո քաղաքի քաղաքապետ Լեոնել դե Կալային և Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանին:
Հանդիպման սկզբում մարզպետը ողջունել է Լեոնել դե Կալային՝ ընդգծելով, որ մեծ ուրախությամբ է նրան ընդունել Արմավիրի մարզում` նախորդ հանդիպումից երկու տարի անց, ուրախ է, որ երկու համագործակցող քաղաքները` Արմավիրը և Ալոն, շարունակում են 2005 թվականից մեկնարկած համագործակցությունը:
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, Արմավիրի մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի հետ մարզպետը ներկայացրել է համայնքի և մարզի պոտենցիալը, քննարկվել են Արմավիր և Ալո քաղաքների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Հանդիպման ավարտին մարզպետը Լեոնել դե Կալայի հետ ծաղիկներ են խոնարհել Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանին: