Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

մարզպետ Դավիթ Խուդաթյանն Էջմիածին քաղաքում մասնակցեց «Բարձունք 5165» բարեգործական կազմակերպության միջոցառմանը

09.04.2024

Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինի, գործընկերների հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանն Էջմիածին քաղաքում մասնակցեց «Բարձունք 5165» բարեգործական կազմակերպության՝ ատամնաբուժական դիսպանսերում կազմակերպված միջոցառմանը:

Մարզպետը ելույթով ողջունեց Ֆրանսիայի պատվիրակության այցն Արմավիրի մարզ՝ ընդգծելով, որ նման այցերը կարևոր են համագործակցության շրջանակը ընդլայնելու և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու համար:

Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն հայտնեց բարեգործական կազմակերպության անձնակազմին՝ մարզի շուրջ 15.000 բնակիչներին որակյալ և անվճար բժշկական ծառայություններ մատուցելու համար:

Այցի ավարտին բարեգործական կազմակերպության գլխավոր սրահում բացվեց ցուցանակ` ի պատիվ տիկին Մարտին Վասալի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:53:41