Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Արմավիրի մարզային գրադարան
10.04.2024
Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Արմավիրի մարզային գրադարան:
Գրադարանի տնօրեն Արևիկ Սարգսյանի ուղեկցությամբ մարզետը շրջեց գրադարանում, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, գրքային ֆոնդի համալրմանը, գրադարանի շենքային պայմաններին:
Նշենք, որ Արմավիրի մարզային գրադարանն ունի 7 բաժին՝ 32 աշխատակցով, շուրջ 8000 ընթերցող: Գրադարանային հավաքածուն 114 հազար գրքից ավելի է։
Գրադարանում գործում է նաև ընտանեկան գրադարանավար ծրագիրը, որի շրջանակներում շուրջ 55 շահառուների, ովքեր հիմնականում տարեցներ են և չեն կարողանում այցելել գրադարան, աշխատակիցները գրքերը տեղափոխում են շահառուների բնակարաններ: